Միլիոնավոր ուխտավորներ քայլում են դեպի աշխարհի շիաների 7-րդ իմամի դամբարան
https://parstoday.ir/hy/news/iran-i165350-Միլիոնավոր_ուխտավորներ_քայլում_են_դեպի_աշխարհի_շիաների_7_րդ_իմամի_դամբարան
Միլիոնավոր մուսուլման հավատացյալներ սկսել են երթով շարժվել դեպի Իրաքի Քազեմին քաղաքը աշխարհի շիաների յոթերորդ իմամ Մուսա Քազեմի նահատակության սգո արարողություններին մասնակցելու համար:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 26, 2022 14:35 Asia/Tehran

Միլիոնավոր մուսուլման հավատացյալներ սկսել են երթով շարժվել դեպի Իրաքի Քազեմին քաղաքը աշխարհի շիաների յոթերորդ իմամ Մուսա Քազեմի նահատակության սգո արարողություններին մասնակցելու համար:

Կիրակի՝ փետրվարի 27-ին, իմամ Մուսա Քազեմի նահատակության տարելիցն է: Աշխարհի շիաների յոթերորդ իմամի սրբավայրը գտնվում է Իրաքի Քազեմին քաղաքում։

Իրաքյան լրատվամիջոցները հայտնել են, որ այս տարի ուխտավորների թիվը շատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին։