Խաթիբզադե. Իրանի դեմ ուղղված քաղաքական հայտարարություններին պետք է վերջ տրվի
https://parstoday.ir/hy/news/iran-i165474-Խաթիբզադե._Իրանի_դեմ_ուղղված_քաղաքական_հայտարարություններին_պետք_է_վերջ_տրվի
Նշելով, որ ՄԱԳՏԱԷ-ն պետք է վերջ դնի Իրանի դեմ ուղղված քաղաքական հայտարարարություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը որևէ վերջնաժամկետ չի ընդունում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2022 05:05 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի դեմ ուղղված քաղաքական հայտարարություններին պետք է վերջ տրվի

Նշելով, որ ՄԱԳՏԱԷ-ն պետք է վերջ դնի Իրանի դեմ ուղղված քաղաքական հայտարարարություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը որևէ վերջնաժամկետ չի ընդունում»:

Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերին ու քաղաքական պահանջներին պատասխան է տրվել և այդ գործը  պետք է փակվի»:

Նա նշել է. «Իրանի ռազմական ակտիվության հարցով ՄԱԳԱՏԷ-ի կյողմցի քաղաքակն ճնշում գործադրելու հարցը չպետք է բաց մնա, որպեսզի որևէ մեկը սխալմամբ կարծի, թե կարող է այդպիսով ճնշում գործադրել Իրանի վրա»:

Անդրադառնալով Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ից երաշխքիներ ստանալու անհրաժեշտությանը, Խաթիբզադեն նշել է. «Բանակցային  գործընթացը հասել է մի կետի, որ եվրոպական մայրաքաղաքներում ու Վաշինգտոնում պետք է կայացվեն քաղաքական որոշումներ»:

Անդրադառնալով արևմտյան ԶԼՄ-ների այն պնդումներին, թե Վաշինգտոնը Թեհրանին վերջնաժամկետ է տվել միջուկային բանակցությունների շուրջ համաձայնության գալու համար, Խաթիբզադեն ասել է. «Իրանը որևէ երկրից վերջնաժամկետ չի ընդունել»: