Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնագիր է կնքվել
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համնատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն ամրապնդելու և շարունակելու վերաբերյալ»:
Շաբաթ օրը, ՄԱԳՏԱԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ քննարկելու Իրանի ու գործակալության միջև տեխնիկական համագործակցության շարունակության հետ կապված հարցեր:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քննարկել են 2021թ նոյեմբերի 17-ին ստորագրված GOV / 2021/52 փաստաթղթում ներառված հարցերը:
Գրոսսին նախատեսում է փաստթղթի 1-3-րդ կետերով նախատեսված քայլերի իրականացմամբ և գործակալության գնահատումներից հետո, 2022թ հունիսին կայանալիք կառավարիչների խորհրդի նիստից առաջ, իր եզրակացություններչի վերաբերյալ զեկույց ներկայացնել: