Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը
Իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծմանն ու պատերազմը դադարեցնելուն ուղղված քաղաքական նախաձեռնությանը: Նա նշել է. «Մենք պատրաստ ենք օգնել առաջ տանել այս գործընթացը»։
Երկուշաբթի օրը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլայանն անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև որոշ տարածաշրջանային ու միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամին։
Աբդոլլահյանը հաջողություն է մաղթել Անթալիայի դիվանագիտական համաժողովին և Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, հավելելով, որ ԻԻՀ ԱԳՆ պատվիրակությունը նույնպես կմասնակցի համաժողովին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում անդրադարձել է երկու երկրների նախագահների հովանավորությամբ հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ քահլերին, հավելելով, որ Իրան-Թուրքիա հարաբերությունները բարեկամական են:
Մտահոգություն հայտնելով Ուկրաինայի ճգնաժամի, փախստականների ճգնաժամի և հումանիտար աղետի հավանականության կապակցությամբ, Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման առանցքը լինելու է հրադադարի և անվտանգության հաստատումը: Նա կարևորել է այդ ուղղությամբ տարվող ջանքերը: