Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է իրանական երեք կղզիներում միջամտությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքելով ինքնահռչակ քառակողմ կոմիտեի (ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն և Եգիպտոս) հայտարարությունը՝ դատապարտել է այլոց միջամտությունը իրանական երեք կղզիներ (Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Աբու Մուսա): ) հարցերում:
Չորեքշաբթի օրը , Արաբական լիգայի խորհրդի 177-րդ նստաշրջանի շրջանակներում, Արաբական քառյակը հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Ալիռեզա Թանգսիրիի վերջերս Մեծ Թոնբ կղզի կատարած այցին, Իրանի պաշտոնյաների հայտարարություններն անվանել է «սադրիչ» և «ԱՄԷ-ի ինքնիշխանության խախտում»:
Իրանի ԱԳՆ խոսնակն մերժելով այս հայտարարությունը, Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր գործողությունները անվանել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրականացման շրջանակներում արված քայլեր և դատապարտել այլոց միջամտությունն այս հարցում։
Պ ատասխանելով կոմիտեի հայտարարությանը՝ Խաթիբզադեն ընդգծել է այդ հայտարարությունների անարդյունավետությունը երկրի խաղաղ միջուկային արդյունաբերության զարգացման գործում։
ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարները տարածած հայտարարության մեջ Իրանին մեղադրել են այսպես կոչված «ահաբեկչական խմբավորումներին» աջակցելու մեջ՝ պնդելով, որ Իրանը հրթիռներով զինում է Եմենի հութիներին։
Հայտարարության մեկ այլ մասում ընդգծված է այդ քայլերը կանխելուն ուղղված ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Վիեննայի բանակցությունները։