Ղալիբաֆ.Դիմադրության առանցքը և սրբավայրերի քաջարի պաշտպանները անպատասխան չեն թողնի Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը՝ ԻՀՊԿ-ի երկու անդամների նահատակության կապակցությամբ հղած ցավակցական ուղերձում նշել է. «Դիմադրության առանցքը և սրբավայրերի քաջարի պաշտպանները անպատասխան չեն թողնի նման հանցագործությունները»։
Երկուշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով նահատակվել են սրբավայրերի պաշտպաններ, քաջարի պահակազորայիններ գեներալ Էհսան Քարբալայիփուրը և գեներալ Մորթեզա Սաիդնեժադը:
Սիոնիստական կործանիչներն օգտագործելով Լիբանանի օդային տարածքը կամ Գոլանի գրավյալ բարձունքները, պարբերաբար հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայում գտնվող թիրախներին։
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայի վրա, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Դամասկոսը կօգտագործի բոլոր միջոցները՝ Սիոնիստական ռեժիմի ագրեսիային պատասխանելու համար։
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է. «Անկասկած այդ վայրագությունների հեղինակները ծանր գին են վճարելու այդ ահաբեկչական ու անմարդկային արարքների համար: Դիմադրության առանցքը և սրբավայրերի քաջարի պաշտպանները անպատասխան չեն թողնի նման հանցագործությունները»։