Իրանին մտահոգում է պատերազմի հետևանքների ազդեցությունը երեխաների վրա
Իրանի արդարադատության փոխնախարարը մտահոգություն է հայտնել զինյալ հակամարտությունների ընթացքում իրենց ընտանիքներից բաժանված երեխաների վրա երկարաժամկետ բացասական հետևանքների կապակցությամբ։
Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ութերորդ օրը, Իրանի արդարադատության փոխնախարար, Երեխաների իրավունքների կոնվենցիայի ազգային մարմնի քարտուղար Ֆաթթահ Ահմադին, մասնակցել է սույն կոնվեցիայի «Երեխաներ և ընտանիքի վերամիավորում» խորագրով հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:
Իրանի ձեռքբերումների և գործողությունների վերաբերյալ իր ելույթում, անդրադառնալով Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցին և երեխաների զարգացման գործում ընտանիքի կարևորությանն ու դերին, Ֆաթթահ Ահմադին մտահոգություն է հայտնել զինյալ հակամարտությունների ընթացքում ընտանիքներից բաժանված երեխաների համար երկարաժամկետ բացասական հետևանքների կապակցությամբ:
Հանդիպմանը ելույթ են ունեցել տարբեր երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի, Պակիստանի, Չինաստանի, Իրաքի, ինչպես նաև ԻԻՀ ներկայացուցիչները։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio