Մերձավոր Արևելքի ամենամեծ արտահանման տերմինալը կկառուցվի Իրանի Շալամչեի սահմանին
(last modified Thu, 17 Mar 2022 08:43:58 GMT )
Մարտ 17, 2022 12:13 Asia/Tehran
  • Մերձավոր Արևելքի ամենամեծ արտահանման տերմինալը  կկառուցվի Իրանի Շալամչեի սահմանին

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շալամչեի միջազգային սահմանին մեկնարկել է Մերձավոր Արևելքում արտահանման ամենամեծ տերմինալի շինարարությունը սկսվել

Շալամչեի սահմանային արտահանման տերմինալը Մերձավոր Արևելքի ամենամեծ բեռնափոխադրման տերմինալն է և աշխարհում հինգերորդ արտահանման տերմինալը, որի կառուցմամբ ուղղակիորեն աշխատատեղ կստեղծվի 3000 մարդու և անուղղակիորեն՝ 3000 մարդու համար:

Չորեքշաբթի օրը, Մերձավոր Արևելքի ամենամեծ բառնափոխադրման տերմինալի կառուցման մեկնարկի արարողության ընթնացքում Արվանդ ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Էսքանդարին ասել է.«Շալամչեի արտահանման տերմինալը՝ վաթսուն հեկտար տարածքով, կկառուցվի մասնավոր ներդրողի կողմից»։ 

Արվանդ ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենը հավելել է.«Ներքին և արտասահմանյան արտադրանքը կառաջարկվի Մերձավոր Արևելքի ամենամեծ բեռնափոխադրման տերմինալում, և տարածաշրջանային երկաթուղային, օդային և ծովային բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն աշխարհի տարբեր շրջաններ ապրանքներ արտահանելու համար»:

Շալամչեի միջազգային սահմանը գտնվում է Խոռամշահրից 15 կմ դեպի արևմուտք և Իրաքի Բասրա քաղաքից 20 կմ հեռավորության վրա: