Ամիր Աբդոլլահյան. Իրանն ու Սիրիան նույն դիրքում են
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանն ու Սիրիան նույն դիրքում են:
Չորեքշաբթի օրը Սիրիա ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանն ու Սիրիան նույն մոտեցումն ունեն, իսկ Իրանն աջակցում է Սիրիայի ղեկավարությանը, ժողովրդին և կառավարության»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Թեհրան-Դամասկոս հարաբերությունները լավագույն փուլում են: Այսօր երկու երկրների բոլոր հարաբերություններին զուգահեռ առաջնահերթությունը տնտեսական և առևտրային համագործակցության խնդիրն է»։
Նա նշել է. «Առևտրային, տնտեսական և քաղաքական խորհրդակցությունները լավագույն փուլում են, և օրակարգում այն է, ինչ բխում է երկու երկրների ժողովրդի շահերից»:
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն այսօր մեկնել է Սիրիա, որտեղ հանդիպելու է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: