Ամիր Աբդոլլահյան. Իրանն ու Սիրիան նույն դիրքում են
https://parstoday.ir/hy/news/iran-i167580-Ամիր_Աբդոլլահյան._Իրանն_ու_Սիրիան_նույն_դիրքում_են
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանն ու Սիրիան նույն դիրքում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2022 14:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանն ու Սիրիան նույն դիրքում են

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանն ու Սիրիան նույն դիրքում են:

Չորեքշաբթի օրը Սիրիա ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանն ու Սիրիան նույն մոտեցումն ունեն, իսկ Իրանն աջակցում է Սիրիայի ղեկավարությանը, ժողովրդին և  կառավարության»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Թեհրան-Դամասկոս հարաբերությունները լավագույն փուլում են: Այսօր երկու երկրների բոլոր հարաբերություններին զուգահեռ առաջնահերթությունը  տնտեսական և առևտրային համագործակցության խնդիրն է»։

Նա նշել է. «Առևտրային, տնտեսական և քաղաքական խորհրդակցությունները լավագույն փուլում են, և օրակարգում այն ​​է, ինչ բխում է երկու երկրների ժողովրդի շահերից»:

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն այսօր մեկնել է Սիրիա,  որտեղ հանդիպելու է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: