Իրանի ԱԳՆ. Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ելքը եմենցիների գլխավորությամբ քաղաքական լուծումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i167614-Իրանի_ԱԳՆ._Եմենի_ճգնաժամի_կարգավորման_միակ_ելքը_եմենցիների_գլխավորությամբ_քաղաքական_լուծումն_է
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ելքը եմենցիների գլխավորությամբ քաղաքական լուծումն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 24, 2022 13:04 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ելքը եմենցիների գլխավորությամբ քաղաքական լուծումն է

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ելքը եմենցիների գլխավորությամբ քաղաքական լուծումն է:

Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտից ի վեր ռազմական ագրեսիա է իրականացնում  Եմենի դեմ և այդ երկիրը  ցամաքային, ծովային և օդային շրջափակման է ենթարկել:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում պատերազմի բռնկման հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուր հազարավոր եմենցիներ, իսկ 4 միլիոնը տեղահանվել է:

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եմենի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի յոթերորդ տարելիցի կապակցությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է.«Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը թևակոխում է 8-րդ տարին, և այդ տոկուն երկիրը կանգնած է դարի ամենասարսափելի հումանիտար աղետի առջև: Պատերազմի ուղղակի և անուղղակի հետևանքներից տառապում են առավելաբար խաղաղ բնակիչները, կանայք ու երեխաները: Պատերազմի հետևանքով ոչնչացվել են կենսական նշանակության կառուցվածքները»:

«Ագրեսոր կոալիցիան վերջին 7 տարիների ընթացքում չի բավարարվել ռմբակոծություններով և հրթիռակոծություններով և անմարդկային և անօրինական պաշարումը  օգտագործել է որպես լծակ՝ քաղաքական և ռազմական արտոոնություններ կորզելու  համար, Եմենի ժողովրդին պարտադրելով վատթարագույն տնտեսական պատերազմը, և  կանխելով  սննդամթերքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը երկիր: Ագրեսոր կոալիցիայի անմարդկային ոճրագործությունը շարունակում է ոտհանարել միջազգային բոլոր օրենքները՝  նրանց հովանավոր Արևմուտքի ու ԱՄՆ-ի զենքի վճառքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկակի չափանիշների կիրառման ստվերի ներքո»,- ասված է Իրան ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես անցյալում, աջակցում է ՄԱԿ-ի ներկայացուցչի ջանքերի ներքո  շրջափակումը վերացնելու, զինադադար հաստատելու և  Եմենի բանակցությունները առանց արտաքին միջամտության սկսելու արդար և գործնական ջանքերին ու նախաձեռնություններին և համզված է, որ Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ելքը եմենցիների գլխավորությամբ քաղաքական լուծումն է»,- ասված է հայտարարության մեջ։