Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Լիբանանի վարչապետին
https://parstoday.ir/hy/news/iran-i167682-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_Լիբանանի_վարչապետին
ԻԻՀ ԱԳ նախարարը Լիբանանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 05:01 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Լիբանանի վարչապետին

ԻԻՀ ԱԳ նախարարը Լիբանանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:

Fars News-ի հաղորդմամբ՝ Ամիր Աբդոլլահյանը, ով Սիրիա կատարած այցից հետո մեկնել է Լիբանան, Բեյրութում  հանդիպել է այդ երկրի վարչապետի հետ:

Ավելի վաղ, Աբդոլլահյանը հանդիպել էր Լիբանանի իր գործընկեր Աբդուլլահ Բո Հաբիբի, նախագահ Նաբիհ Բերիի և Բեյրութում տեղակայված պաղեստինյան խմբերի ներկայացուցիչների ու առաջնորդների հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Աբդոլլահյանն ասել է. «Իրան-Լիբանան հարաբերությունները հիանալի մակարդակում են: ՄԵնք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ կանոնավոր ու արդյունավետ խորհրդակցություններ ենք ունենում լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Նա հավելել է. «Բեյրութ կատարած իմ վերջին այցից հետո, տարածաշրջանում և աշխարհում  տեղի են ունեցել մեծ թվով իրադարություններ և  անհրաժեշտություն է առաջացել է ավելի մանրամասն խորհրդակցություններ անցկացնել Լիբանանի պաշտոնյաների հետ»։

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ամիր Աբդոլլահյանի երկրորդ այցն է Լիբանան: նախորդ անգամ Բեյրութ էր մեկնել 2021 թվականի հոկտեմբերի 6-ին: