Ամիր Աբդոլլահյան. Տարածաշրջանային զարգացումների արդյունքները բխում են Լիբանանի և ամբողջ տարածաշրջանի շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i167774-Ամիր_Աբդոլլահյան._Տարածաշրջանային_զարգացումների_արդյունքները_բխում_են_Լիբանանի_և_ամբողջ_տարածաշրջանի_շահերից
Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը համոզված է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բխում են Լիբանանի և ողջ տարածաշրջանի շահերից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2022 04:25 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Տարածաշրջանային զարգացումների արդյունքները բխում են Լիբանանի և ամբողջ տարածաշրջանի շահերից

Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը համոզված է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բխում են Լիբանանի և ողջ տարածաշրջանի շահերից»:

Ուրբաթ օրը, Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը Ամիր Աբդոլլահյանը և Լիբանանի նախագահ Միշել Աունը քննարկվել  են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային պայմաններին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Լիբանանի զարգացումներին և այս երկրի կողքին ենք ինչպես դժվարին օրերին, այնպես էլ խաղաղ ժամանակ»։

Նա հավելել է. «Ստեղծված բարդ իրավիճակում մենք պատարստ ենք համագործակցել Լիբանանի հետ»:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների ընթացքին, Աբդոլլահյանն ասել է. «Այդ իրադարձությունների արդյունքները բխում են տարածաշրջանի ու Լիբանանի շահերից: Մենք լավատեսորեն ենք տրամադրված տարածաշրջանի ապագայի ու բանակցությունների արդյունքների նկատմամբ»: