Իրանի ԱԳՆ. Սիոնիստական ռեժիմն իսլամական աշխարհի գերխնդիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i168134-Իրանի_ԱԳՆ._Սիոնիստական_ռեժիմն_իսլամական_աշխարհի_գերխնդիրն_է
Իրանի ԱԳ նախարարն Սիոնիստական ռեժիմին ներկայացրել է որպես իսլամական աշխարհի գերխնդիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 30, 2022 17:14 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Սիոնիստական ռեժիմն իսլամական աշխարհի գերխնդիրն է

Իրանի ԱԳ նախարարն Սիոնիստական ռեժիմին ներկայացրել է որպես իսլամական աշխարհի գերխնդիրը:

Չորեքշաբթի օրը  Չինաստանի Թունշի քաղաքում կայացած Աֆղանստանի հարևան երկրների երրորդ հանդիպման շրջանակում,  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ բեն Աբդոլռահման Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի իդեալի դեմ ուղղված մեծ դավաճանություն համարելով օկուպացված Պաղեստինի Նեգևում  կայացած «չարիքի գագաթնաժողովը», ասել է. «Ցավոք, տարածաշրջանի որոշ երկրներ դավաճանական քայլի դիմելով հետամուտ են Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը դեմ է Սրբազան Ղոդսի ու Պաղեստինի հետ կապված աշխարհի մուսուլմանների վեհ իդեալներին»:

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի արտգործնախարարները կիրակի օրը մասնակցել են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ  Նեգևի օկուպացված տարածքում կայացած գագաթնաժողովին:

Խոսելով Վիեննայում ՀԳՀԾ-ն վերականգնելու շուրջ անցկացվող բանակցությունների արդյունքների մասին, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այս բնագավառում վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է  ամերիկյան կողմի իրատեսական մոտեցումը»: 

«Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական պահանջներից, որպեսզի արդյունավորվեն Վիեննայում տարբեր կողմերի շաբաթներ տևած ինտենսիվ ջանքերը և  բոլոր կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին»,- ընդգծել է նախարար Ամիր Աբդոլլահյանը: 

Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն Աբդոլռահման Ալ Թանին ընդգծելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն, անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությամբ տարածաշրջանում անվտանգության հաստատման կարևորությանը և հույս է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր երկրները ջանքեր կգործադրեն Արևմտյան Ասիայում կայունություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ։