Ամիր Աբդոլլահյան. Իրանը դատապարտում է միակողմանի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i168174-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_դատապարտում_է_միակողմանի_պատժամիջոցները
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը դատապարտում է տարբեր երկրների նկատմամբ սահմանվող միակողմանի պատժամիջոցները:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Մարտ 31, 2022 08:10 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը դատապարտում է տարբեր երկրների նկատմամբ սահմանվող միակողմանի պատժամիջոցները:

Չորեքշաբթի օրը, Չինաստանում կայացած Աֆղանտանի հարևան երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում, Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևանության քաղաքականությունն է, և հարաբերությունների ընդլայնումը հարևան երկրների հետ:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում  Իրան-Ռուսաստան համագործակցության զարգացման համար առկա հնարավորություններին, Աբդոլլահյանն ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Նշելով, որ Մոսկվան շահագրգռված է հարևանների, հատկապես՝ Իրանի հետ համապարփակ համագործակցությամբ, Սերգեյ Լավրովը կարևորել է երկու երկրների հարաբերություններն ու ընդգծել երկկողմ  համագործակցությունը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը:

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Աֆղանստանի վերջին զարգացումները և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացումը, ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը, Վիեննայի բանակցությունների վերջին իրավիճակը և երկու երկրների համագործակցությունը մերձկասպյան տարածաշրջանում: