Ամիր Աբդոլլահյան. Իրանը դատապարտում է միակողմանի պատժամիջոցները
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը դատապարտում է տարբեր երկրների նկատմամբ սահմանվող միակողմանի պատժամիջոցները:
Չորեքշաբթի օրը, Չինաստանում կայացած Աֆղանտանի հարևան երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում, Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևանության քաղաքականությունն է, և հարաբերությունների ընդլայնումը հարևան երկրների հետ:
Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրան-Ռուսաստան համագործակցության զարգացման համար առկա հնարավորություններին, Աբդոլլահյանն ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Նշելով, որ Մոսկվան շահագրգռված է հարևանների, հատկապես՝ Իրանի հետ համապարփակ համագործակցությամբ, Սերգեյ Լավրովը կարևորել է երկու երկրների հարաբերություններն ու ընդգծել երկկողմ համագործակցությունը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը:
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Աֆղանստանի վերջին զարգացումները և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացումը, ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը, Վիեննայի բանակցությունների վերջին իրավիճակը և երկու երկրների համագործակցությունը մերձկասպյան տարածաշրջանում: