Իրանի իսլամական խորհրդարանն աջակցում է Եմենի ժողովրդի դիմադրությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i168544-Իրանի_իսլամական_խորհրդարանն_աջակցում_է_Եմենի_ժողովրդի_դիմադրությանը
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրությամբ դատապարտել են Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան կոալիցիայի շարունակվող հարձակումները, և հայտարարել, որ աշխարհի ճնշված ժողովուրդները միջազգային կառույցների կողմից իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության հույս չունեն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2022 17:40 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանն աջակցում է Եմենի ժողովրդի դիմադրությանը

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրությամբ դատապարտել են Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան կոալիցիայի շարունակվող հարձակումները, և հայտարարել, որ աշխարհի ճնշված ժողովուրդները միջազգային կառույցների կողմից իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության հույս չունեն։

Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Խորհրդարանի 234 պատգամավորներ  երկուշաբթի օրը հայտարարություն են տարածել, որում ասված է.«Աշխարհն ականատես եղավ Եմենի ճնշված ժողովրդի դեմ  Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի ագրեսիայի ականատեսը եղավ և այսօր, անկախ այդ երկրի դեմ այս ավերիչ պատերազմից 7 տարի անցնելով, բոլորին ակնհայտ են դարձել մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների, ՄԱԿ-ի և ազատության, խաղաղության ու ժողովուրդների իրավունքների պաշտպան այլ միջազգային կազմակերպությունների երկակի մոտեցումը»:

«Այդ կազմակերպությունները գտնվում են ամբարտավան ու չար տերությունների վերահսկողության տակ, իսկ աշխարհի ճնշվածները հույս չունեն, որ միջազգային կառույցները կպաշտպանեն իրենց ոտնահարված իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։