ԻԻՀ նախնագահ. Թեհրանը կողմ է ուժեղ, արժանապատիվ և միասնական Իրաքին
https://parstoday.ir/hy/news/iran-i169450-ԻԻՀ_նախնագահ._Թեհրանը_կողմ_է_ուժեղ_արժանապատիվ_և_միասնական_Իրաքին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրաքի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Իրանը կողմ է ուժեղ, արժանապատիվ ու միասնական Իրաքին»։
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Ապրիլ 14, 2022 16:50 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրաքի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Իրանը կողմ է ուժեղ, արժանապատիվ ու միասնական Իրաքին»։

Հինգշաբթի օրը Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Երկու երկրների հարաբերությունները դուրս են հարևանության բնականոն հարաբերություններից, և Իրանի կամքն է հնարավորինս ամրապնդել այդ եղբայրական հարաբերությունները»:

Նախագահը հավելել է. «Թեհրանի և Բաղդադի անվտանգությունն ու շահերը փոխկապակցված են, և թշնամիները երբեք չեն կարող խափանել այդ հարաբերությունները»:

Ռայիսին ասել է.«Իրանն ուշադիր հետևում է Սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժերին, և այդ մանկասպան ռեժիմի հետ համագործակցությունը չի կարող թաքցվել: Մենք թույլ չենք տա, որ նրանք վտանգեն տարածաշրջանի անվտանգությունը, այդ թվում՝ Իրաքի միջոցով»։

Ռայիսին ընդգծել է, որ Իրաքի անվտանգությունը պետք է ապահովեն հենց իրաքցիները։

Նախագահը կոչ է արել ավելի արագ իրականացնել Շալամչեհ-Բասրա երկաթուղու նախագիծը և հեշտացնել իրանցի ուխտավորների տեղաշարժը դեպի Իրաքի սռբավայրեր։

Իրաքի արտգործնախարարն ասել է.«Իրաքն իրեն ոչ միայն Իրանի հարևանն է համարում, այլև  դաշնակիցն ու բարեկամը»։

Ֆոադ Հոսեյնը հայտարարել է, որ Իրաքը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։