Իրանի ներկայացուցիչ.ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չունի Նաթանզում տեղադրված տեսախցիկների հիշողության մեջ պահված տեղեկատվությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i169468-Իրանի_ներկայացուցիչ.ՄԱԳԱՏԷ_ն_հասանելիություն_չունի_Նաթանզում_տեղադրված_տեսախցիկների_հիշողության_մեջ_պահված_տեղեկատվությանը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչության պատասխանատուն հայտարարել է.«ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չունի Նաթանզում տեղադրված տեսախցիկների հիշողության մեջ պահված տեղեկատվությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2022 13:40 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցիչ.ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չունի Նաթանզում տեղադրված տեսախցիկների հիշողության մեջ պահված տեղեկատվությանը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչության պատասխանատուն հայտարարել է.«ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չունի Նաթանզում տեղադրված տեսախցիկների հիշողության մեջ պահված տեղեկատվությանը»:

Մոհամմադ Ռեզա Ղաեբին հայտարարել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հասանելիություն չունի Նաթանզի ցենտրիֆուգների արտադրության կենտրոնում տեղադրված տեսախցիկների հիշողության մեջ պահված տեղեկատվությանը, և համապատասխան տեղեկատվությունը չի տրամադրվի ՄԱԳԱՏԷ-ին, քանի դեռ Իրանը չի  վերադարձել ՀԳՀԾ-ով սահմանված պարտավորությունների կատարմանը»:

Ղաեբին հավելել է.«Սա ՀԳՀԾ-ի վերահսկման ոլորտում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեխնիկական թարմացված զեկույցն է, որով Իրանի միջուկային գործունեության հետ կապված վերջին իրադարձությունները  ու  տեխնիական նոր տեղեկությունները  փոխանցվում են   կազմակերպությանը»:

Նա հավելել է.«Իրանը ապրիլի 4-ին գործակալությանը հայտնել է, որ Քարաջում ցենտրիֆուգների արտադրության բոլոր մեքենաները տեղափոխվել են Նաթանզ, և նույն օրը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ստուգել են ու տեսել, որ դրանք բոլորը անջատված են»։

Ղաեբին նշել է.«Գործակալությունը հասանելիություն չունի տեղադրված տեսախցիկների հիշողության մեջ պահված տեղեկատվությանը»։