Իրանի դեսպանի արձագանքը՝ շվեդացի հակաիսլամիստի ակցիային
Արձագանքելով դանիացի աջակողմյան և հակաիսլամական առաջնորդի քայլերին, Շվեդիայում Իրանի դեսպանն ասել է. «Ռամազան սուրբ ամսվա ընթացքում Ղուրանն այրելը ռասիստական հակաիսլամիզմի վառ օրինակ է»։
Շվեդիայում Իրանի դեսպան Ահմադ Մաասումի Ֆարը Twitter-ում գրել է. «Եվրոպան ժառանգում է ցեղասպանության և ֆաշիզմի չարագուշակ երևույթը: Տարօրինակ է, որ պատմական դառը փորձը դասեր չի տվել և ատելության խոսքը պաշտպանվում է»։
Դանիայի «կոշտ գիծ» կոչվող աջ և հակաիսլամական կուսակցության առաջնորդ Ռասմուս Բալուդանն իր կողմնակիցների հետ պետք է հավաքվեր Շվեդիայի արևելյան ափին գտնվող Լինկոփինգ քաղաքում՝ այրելու Ղուրանի պատճենը: Մուսուլմանները բողոքի ցույց էին անցկացրել՝ դատապարտելով այդ քայլը: բողոքի ցույցի ժամանակ բախումներ են գրանցվել մուսւոլմանների և ոստիկանների միջև:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Դանիայի հակաիսլամիստական կուսակցության առաջնորդի դեմ բողոքող դիմակավորված տասնյակ ցուցարարներ վանկարկում «Ալլահ աքբար»
«Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Բալուդանը նույնպես Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այրել է Ղուրանը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio