Նախագահ Ռայիսիի շնորհավորական ուղերձը Սիրիայի ազգային տոնի առթիվ
Ապրիլ 17, 2022 13:40 Asia/Tehran
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ Սիրիայի ազգային տոնի առթիվ։
Սիրիայի ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում Ռայիսին վստահություն է հայտնել, որ օգտագործելով երկու երկրների մեծ կարողություններն ու հնարավորությունները կարելի է արժեքավոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հաստատման և հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Պիտակ