Ղարիբաբադի. Շվեդիան վերածվել է մուսուլմանների բանտի
https://parstoday.ir/hy/news/iran-i169794-Ղարիբաբադի._Շվեդիան_վերածվել_է_մուսուլմանների_բանտի
TRT World-ը վերջերս հեռարձակեց կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Շվեդիայում մի հոգի հրկիզում Ղուրանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2022 08:03 Asia/Tehran

TRT World-ը վերջերս հեռարձակեց կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Շվեդիայում մի հոգի հրկիզում Ղուրանը:

Միջադեպից հետո, Իրանում Շվեդայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կիրակի օրը կանչվել էր ԱԳՆ, որտեղ վերջինիս փոխանցվել էր Թեհրանի խիստ բողոքը՝ խոսքի ազատության պատրվակով և Շվեդիայի ոստիկանության աջակցությամբ իրականացված քայլի դեմ:

Իրանի դատական ​​համակարգի միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին իր թվիթերյան իր էջում գրել է. «Կրոնական սրբությունների պղծումը որևէ կերպ ընդունելի չէ»:

Ղարիբաբադին հավելել է. «Եվրոպայի ողջ տարածքում կրոնական անհանդուրժողականությունն աճում է: Իսկ Շվեդիան վերածվել է մուսուլմանների բանտի: Կարծես թե նրանք կարոտում են միջնադարը»: