Մարանդի. Արևմուտքը թերագնահատում է ՌԴ տնտեսության դիմացկունությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i169836-Մարանդի._Արևմուտքը_թերագնահատում_է_ՌԴ_տնտեսության_դիմացկունությունը
Քաղաքական հարցերի փորձագետն ասել է.«Արևմուտքը թերագնահատում է ՌԴ տնտեսության դիմացկունությունը: Իրանի փորձից նարնք պետք է իմանային, որ պատժամիջոցների հիմնականում կանանց ու երեխաներին են թիրախ դարձնում և չեն իրականացնում իրենց նպատակները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2022 17:48 Asia/Tehran
  • Մարանդի. Արևմուտքը թերագնահատում է ՌԴ  տնտեսության դիմացկունությունը

Քաղաքական հարցերի փորձագետն ասել է.«Արևմուտքը թերագնահատում է ՌԴ տնտեսության դիմացկունությունը: Իրանի փորձից նարնք պետք է իմանային, որ պատժամիջոցների հիմնականում կանանց ու երեխաներին են թիրախ դարձնում և չեն իրականացնում իրենց նպատակները»:

 Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Ուկրաինայի ճգաժամից հետո ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին, ավագ վելուծաբան Մոհամմեդ Մարանդին հավելել է.«ԱՄՆ-ն չի կարողացել ռեժիմի փոփոխություն առաջացնել Վենեսուելլայում, կամ Կուբայում կամ թիրախ դարձրած որևէ այլ երկրում»:

Մարանդին նաև անդրադարձել է Եմենի դեմ Ռիադի պատերազմում Արևմուտքի դերին, ասելով.«Ամերիկացիներն ու եվրոպացիները Եմենի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության գործում օգնել են սաուդցիներին, սակայն այսօր պարտվել են վերջիններիս դիմադրող եմենցիներից»:

Ավագ վելուծաբանը հավելել է.«Դարեր առաջ Արևմուտքում տարածված համոզմունքը  քիչ թե շատ աշխարհի պատասխանատու լինելը և պայմաններ թելադրելն էր, սակայն այսօր նրանք լրջորեն չեն հաշվարկել, որ իրենք այլևս չունեն տասնամյակներ առաջ ունեցած ուժն ու ազդեցությունը»: