Շամխանին հանդիպել է Իրաքի խորհրդարանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i170592-Շամխանին_հանդիպել_է_Իրաքի_խորհրդարանի_նախագահի_հետ
Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրաքում քաղաքական կայունությունն ու կայուն անվտանգությունը բխում են տարածաշրջանի շահերից»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2022 07:08 Asia/Tehran
  • Շամխանին հանդիպել է Իրաքի խորհրդարանի նախագահի հետ

Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրաքում քաղաքական կայունությունն ու կայուն անվտանգությունը բխում են տարածաշրջանի շահերից»։

Չորեքշաբթի օրը, Մոհամմադ Հալբուսիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքի տարածքից Իրանի դեմ ուղղված որոշ գործողություններին, Ալի Շամխանին հավելել է. «Սպառնալիքների նկատմամբ համապատասխան ռազմավարություն ընտրելով, և դիտարկելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի գործողություններն Իրանն ի վիճակի է արագ և վճռական արձագանքել իր և տարածաշրջանի անվտանգությանն ուղղված ցանկացած գործողության»:

Շամխանին հավելել է. «Իրանի հարևանությամբ ուժեղ, հարուստ, զարգացած և կայուն Իրաք ստեղծելու համար համապարփակ համագործակցությունն Իսլամական Հանրապետության մշտական ​​և անփոփոխ քաղաքականությունն է»։

Անդրադառնալով իր երկրի  կառավարության և ժողովրդի հակաիսրայելական մոտեցմանը, Իրաքի խորհրդարանի նախագահն ասել է. «Իրաքի խորհրդարանը նախապատրաստում է Իսրայելի հետ համագործակցությունն ու հարաբերությունները քրեականացնող օրինագիծ, որպեսզի կանխի այդ ուղղությամբ ձեռնարկվելիք ցանկացած քայլ»: