Հեռախոսազրույց են ունեցել Շվեդիայի և Իրանի ԱԳ նախարարները
(last modified Thu, 05 May 2022 03:45:04 GMT )
Մայիս 05, 2022 08:15 Asia/Tehran
  • Հեռախոսազրույց են ունեցել Շվեդիայի և Իրանի ԱԳ նախարարները

Իրանի և Շվեդիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հմագործակցության, հատկապես՝ հյուպատոսական ոլորտի հետ կապված հարցերի շրջանակ:

Անն Լինդեի հետ հեռախոսազրույցում, որը կայացել է շվեդական կողմի նախաձեռնությամբ, անդրադառնալով Շվեդիայում ընթացող՝ ԻԻՀ քաղաքացի Համիդ Նուրիի դատավարությանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանն անօրինական է համարում Նուրիի ձերբակալությունը և նրա դատավարությունն ու պահանջում է անպահաղ ազատ արձակել նրան»:

Նա հավելել է. «Ցավալի է, որ մի ահաբեկչական խմբավորում, որի հանցագործություններն Իրանի ու նույնիսկ Իրաքի ժոովրդի նկատմամբ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ ակնհայտ էին, կարողանում է ազդել Շվեդիայում ընթացող՝ ԻԻՀ քաղաքացու դատական գործընթացի վրա»:

Անցյալ շաբաթ Թեհրանում Շվեդիայի դեսպանն այդ երկրում ձերբակալված ԻԻՀ քաղաքացի Համիդ Նուրիի գործի կապակցությամբ կանչվել էր ԱԳՆ և նրան էր փոխանցվել այդ կապակցությամբ Իրանի խիստ բողոքը: