Ռայիսի. Իրանը մշտապես կարևորել է Իրաքի միասնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i171204-Ռայիսի._Իրանը_մշտապես_կարևորել_է_Իրաքի_միասնությունը
Նշելով, որ Իրանը մշտապես կարևորել է Իրաքի միասնությունն ու համախմբվածությունն ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ Իրաքում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կավարտվեն հզոր ուժի ձևավորմամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2022 08:37 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը մշտապես կարևորել է Իրաքի միասնությունը

Նշելով, որ Իրանը մշտապես կարևորել է Իրաքի միասնությունն ու համախմբվածությունն ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ Իրաքում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կավարտվեն հզոր ուժի ձևավորմամբ:

Չորեքշաբթի օրը, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում, շնորհավորելով ֆեթր տոնի կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին առողջություն և անվտանգություն է մաղթել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին:

Նա հավելել է. «Իրանը մշտապես կարևորել է Իրաքի համախբվածությունն ու միասնությունը: Եվ ես հույս ունեմ, որ Իրաքում  խորհրդարանական ընտրությունների քաղաքական գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ՝ ուժեղ և հզոր կառավարության ձևավորմամբ»

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին նույնպես շնորհավորել է Իրանի նախագահին և ժողովրդին  Ֆեթր տոնի առիթով և շնորհակալություն հայտնել Իրանին՝ Բաղդադին ցուցաբերված աջակլցության համար։