Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիան բողոքի նամակ է հղել Թեհրանում Շվեդիայի դեսպանին
(last modified Fri, 06 May 2022 03:16:44 GMT )
Մայիս 06, 2022 07:46 Asia/Tehran
  • Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիան բողոքի նամակ է հղել Թեհրանում Շվեդիայի դեսպանին

Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան Իրանում Շվեդիայի դեսպանին ուղղված բաց նամակում քննադատել է այդ երկրի դատական ​​իշխանության ակնհայտ աջակցությունը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը:

Նամակը հրապարակվել է շվեդական բանտում գտնվող Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի նկատմամբ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ:

Նամակում նշված է, որ Շվեդիան դարձել է անվտանգ ապաստարան այնպիսի ահաբեկչական խմբերի համար, ինչպիսիք են  «Հարաքաթ ալ-Նիդալը» և «Ռաջային»:

«Շվեդիայի դատական համակարգը, բացահայտորեն համագործակցելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ, դատական գործընթաց է սկսել Համեդ Նուրիի դեմ, հիմք ընդունելով այս ահաբեկչական խմբավորման բողոքը, որի ձեռքերը ներկված են Իրանի 17 հազար անմեղ քաղաքացիների՝ կանանց, տղամարդկանց ու երեխաների արյմաբ: Խմբավորում, որի համար կարևոր չէ անգամ իր անդամների կյանքը»,- ասված է նամակում:

Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան կոչ է  արել անհապաղ դադարեցնել Շվեդիայի դատարանի ծիծաղելի և անմարդկային խաղը և այդ երկրից վտարել  ահաբեկչական խմբի բոլոր անդամներին: