Իրանում ՌԴ դեսպան. ՀԳՀԾ-ի վերականգնումը դեռ հնարավոր է
https://parstoday.ir/hy/news/iran-i171886-Իրանում_ՌԴ_դեսպան._ՀԳՀԾ_ի_վերականգնումը_դեռ_հնարավոր_է
Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ դեռ հնարավոր է վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 14:33 Asia/Tehran
  • Իրանում ՌԴ դեսպան. ՀԳՀԾ-ի վերականգնումը դեռ հնարավոր է

Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ դեռ հնարավոր է վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։

Լեւան Ջագարյանը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հավելել է.«Կրկին համաձայնության գալու հավանականություն կա, սակայն Իրանը պնդում է, որ հարգվեն իր  կարմիր գծերը»։

Նա ասել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Բրյուսելում շարունակվում են դիվանագիտական ​​խորհրդակցություններն ուղղված  ՀԳՀԾ-ի վերականգնմանը։

Ռուսաստանի դեսպանն ընդգծել է. «Ջո Բայդենի կառավարությունը ԱՄՆ-ում մեծ ճնշման տակ է: ՀԳՀԾ-ի վերականգնմանը դեմ են ոչ միայն հանրապետական ​​ընդդիմությունը, այլև մեծ թվով դեմոկրատներ»։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Էնրիկե Մորան չորեքշաբթի օրը այցելել է Թեհրան՝ Իրանի պաշտոնյաների հետ քննարկելու Վիեննայի բանակցությունները: