Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
(last modified Mon, 23 May 2022 01:59:11 GMT )
Մայիս 23, 2022 06:29 Asia/Tehran
  • Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կատարի փոխվարչապետ և ԱԳ նախարար Շեյխ Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը կիրակի օրը քննարկել են Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի վերջին այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունի իրականացման ընթացքը:

Նախարարները քննարկել են նաև Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության, Թեհրանի և Դոհայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համակողմանի ընդլայնման, ինչպես նաև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին վերաբերող  հարցեր։

Շեյխ Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ընդգծել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով առկա մտահոգության առարկա հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը: