Մայիս 23, 2022 07:01 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Իրանի և Բուլղարիայի միջև առևտրային համագործակցության ընդլայնումը

Իրան-Բուլղարիա քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլի շրջանակում ժամանած Թեհրան Բուլղարիայի փոխարտգործնախարար Վալիսլավ Պետրովան հանդիպել է ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Հանդիպմանը, գոհունակություն հայտնելով անցյալ տարի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և նշելով, որ այս հարաբերությունները համարժեք չեն երկու երկրների տնտեսական կարողություններին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է առևտրային համագործակցության ընդլայնման ուղղությամբ  ջանքեր գործադրելու  անհրաժեշտությունը։

Անդրադառնալով  տարածաշրջանային կարևոր խնդիրներին, հատկապես ուկրաինական ճգնաժամին, Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի:

Երկու երկրների պաշտոնյաներն անդրադարձել են նաև հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում լավ համաձայնության հասնելու Իրանի կամքի դրսևորմանը:

Անդրադառնալով իրանցի գործընկերոջ հետ կառուցողական բանակցություններին, Բուլղարիայի փոխարտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև  ձեռք են բերվել պայմանավորվածխություններ՝ առևտրի, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Նա հավելել է, որ միջուկային բանակցություններում համաձայնության հասնելու դիվանագիտական ​​ջանքերը բխում են բոլոր կողմերի շահերից:

Պիտակ