Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ամրապնդումը
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Երեքշ՛աբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը քննարկել են երկու երկրների մտահոգությունները և կարծիքներ փոխանակել տարածաշրջանի որոշ հարցերի շուրջ։
Նախարարները խոսել են նաև երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական խորությանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային ու այդ երկրի ժողովրդին՝ արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները հաղթահարելու հարցում։
Նա հավելել .է «Սիրիան և Իրանը կանգնած են նույն հենակետում և հանդես են գալիս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը խաթարող արևմտյան դավադրությունների դեմ»: