Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/iran-i172966-Իրանի_և_Սիրիայի_ԱԳ_նախարարները_կարևորել_են_համագործակցության_ամրապնդումը
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2022 02:34 Asia/Tehran
  • Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ամրապնդումը

Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Երեքշ՛աբթի օրը կայացած  հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սիրիայի ԱԳ նախարար  Ֆեյսալ ալ-Մեղդադը քննարկել են երկու երկրների մտահոգությունները և կարծիքներ փոխանակել տարածաշրջանի որոշ հարցերի շուրջ։

Նախարարները խոսել են նաև երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական խորությանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային ու այդ երկրի ժողովրդին՝ արևմտյան  պատժամիջոցների  բացասական հետևանքները հաղթահարելու հարցում։

Նա հավելել .է «Սիրիան և Իրանը կանգնած են նույն հենակետում  և հանդես են գալիս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը խաթարող արևմտյան դավադրությունների դեմ»: