Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
(last modified Fri, 27 May 2022 09:07:51 GMT )
Մայիս 27, 2022 13:37 Asia/Tehran
  • Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի համագործակցությամբ Հունաստանի ջրային սահմաններում Իրանը դրոշը կրող նավի բեռնվածքի բռնագրավումից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան Շվեյցարիայի գործերի հավատարմատարը: Իրանի ԱԳՆ-ն լրջագույնս բողոքել է ԱՄՆ-ի կառավարության այս քայլի դեմ:

Հունաստանի ափամերձ ջրերում ԻԻՀ-ի դրոշը կրող նավի բեռնվածքը, ԱՄՆ-ի ճնշման տակ, բռնագրավումից հանելու դիվանագիտական ջանքերի շրջանակներում, ուրբաթ օրը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ։

Իրանական կողմը իր մտահոգությունը և լրջգույն բողոքն է հայտնել ԱՄՆ-ի կառավարության կողմից ծովային իրավունքի միջազգային օրենքների ու կանոնակարգերի և համապատասխան միջազգային կոնվենցիաների, հատկապես նավագնացության և միջազգային ազատ առևտրի ազատության սկզբունքի բացահայտ խախտումների շարունակման կապակցությամբ և ընդգծել է Իրանի նավի ու նրա բեռնվածքի բռնագրավման անհապաղ չեղարկումը:

Շվեյցարիայի հավատարմատարն նույնպես հայտարարել է, որ հնարավորինս արագ հարցը կփոխանցի ԱՄՆ-ի պաշտոնատարներին: