ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում բռնագրավել է երկու հունական նավ
https://parstoday.ir/hy/news/iran-i173228-ԻՀՊԿ_ն_Պարսից_ծոցում_բռնագրավել_է_երկու_հունական_նավ
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է Պարսից ծոցի ջրային տարածքը խախտած երկու հունական նավերի բռնագրավման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 28, 2022 08:13 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում բռնագրավել է երկու հունական նավ

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է Պարսից ծոցի ջրային տարածքը խախտած երկու հունական նավերի բռնագրավման մասին:

ԻՀՊԿ այս գործողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանում Հունաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հորդորել են իր երկրի իշխանություններին փոխանցել զերծ մնալ ծովահենությունից:

Նշենք, որ ավելի վաղ, Հունաստանում բռնագրավվել էր Իրանի դրոշով լողացող բեռնատար նավ:

Reuters-ը հաղորդել է, որ նավի վրա եղած նավթի բեռնվածքը փոխանցվել է ԱՄՆ-ին:

Միջադեպից հետո, Թեհրանում Հունաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԱԳՆ, և նրան էր փոխանցվել այդ կապակցությամբ Իրանի խիստ բողոքը: