Իրանը դեմ է այլ երկրների տարածքում ցանկացած ռազմական գործողության
https://parstoday.ir/hy/news/iran-i173300-Իրանը_դեմ_է_այլ_երկրների_տարածքում_ցանկացած_ռազմական_գործողության
Իրանի ԱԳՆ խոսնակը սիրիա-իրաքյան սահմանին Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների մասին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է այլ երկրների տարածքում որևէ վեճ լուծելու նպատակով ցանկացած ռազմական գործողության կամ ուժի կիրառման»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 29, 2022 08:47 Asia/Tehran
  • Իրանը դեմ է այլ երկրների տարածքում ցանկացած ռազմական գործողության

Իրանի ԱԳՆ խոսնակը սիրիա-իրաքյան սահմանին Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների մասին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է այլ երկրների տարածքում որևէ վեճ լուծելու նպատակով ցանկացած ռազմական գործողության կամ ուժի կիրառման»:

Պատասխանելով սիրիա-իրաքյան սահմանին Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների մասին հարցին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Իրանը դեմ է այլ  երկրների տարածքում  երկու երկրների միջև վեճերը լուծելու նպատակով ցանկացած ռազմական գործողության և դա համարում է այդ երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտում, ինչը բարդացնում է իրավիճակը և մեծացնում  լարվածությունը»:

Խաթիբզադեն հավելել է. «Հասկանալով Թուրքիայի անվտանգության մտահոգությունները, Իրանը միաժամանակ համոզված է, որ այդ մտահոգությունները լուծելու միակ ճանապարհը երկխոսությունն է, հարևանների հետ ձեռք բերված երկկողմ համաձայնագրերի հարգումը, ինչպես նաև Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ՝  Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և ուժի չկիրառման սկզբունքը պահպանելը»:

ԱԳՆ խոսնակը, բարեկամ և հարևան երկրներին կառուցողական փոխգործակցության և երկխոսության կոչ անելով, հավելել է. «Իրանն ինչպես նախկինում, պատրաստ է դերակատարություն ունենալ ճգնաժամի սրումը  և ցանկացած հակամարտության բռնկումը կանխելու գործում, որի միակ զոհը կլինի անպաշտպան և քաղաքացիական բնակչությունը»։