Մայիս 30, 2022 08:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը Կիևին ու Մոսկվային կոչ է արել դադարեցնել պատերազմը

Իր ֆինլանդացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը դեմ է պատերազմին և Կիևին ու Մոսկվային կոչ է անում բանակցել ու դադարեցնել պատերազմը»:

Հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոն քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր։

Քննադատելով Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի անվճռականությունը և ընդգծելով  Իրանի լրջությունն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանն ունի լավ, ամուր և տևական համաձայնության հասնելու անհրաժեշտ կամք: 

Անդրադառնալով Եմենում հրադադարի շարունակմանն աջակցելուն՝ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է երկրի հումանիտար պաշարումը վերացնելու և միջեմենական երկխոսության շրջանակներում ճգնաժամը լուծելու անհրաժեշտությունը։

Պեկա Հավիստոն հույս է հայտնել, որ Վիեննայի բանակցություններում լավ համաձայնություն կկայացվի:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին,  նա հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությունները տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի օգնությամբ, կնպաստեն ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։

Պիտակ