Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդական. Սիրիայում սիոնիստական ագրեսիայի դեմ լռությունը ցավալի է
Իրանի արտգործնախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին քննադատելով Արևմուտքին Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված միակողմանի և անօրինական պատժամիջոցների, և այս երկրի վերակառուցումը պայմանավորելը քաղաքական կարգավորումով, դատապարտել է իսրայելական ագրեսիայի էսկալացիան և հարձակումը Սիրիայի ենթակառուցվածքների և քաղաքացիական օբյեկտների վրա:
Նա ցավալի է որակել միջազգային հանրության լռությունը նման ագրեսիայի նկատմամբ։
Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի միջև բանակցությունների ութերորդ փուլի ավարտին կայացած համատեղ հանդիպման ավարտին քննարկել են նիստի արդյունքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Փեթերսոնը հանդիպման ժամանակ ասել է.«Բանակցությունների այս փուլում տիրում էր դրական մթնոլորտ, ինչը շատ հուսադրող է և ճանապարհ կհարթի ապագայում ավելի լավ արդյունքների համար»:
Աստանայի գործընթացը հովանավորած երեք երկրների բարձրաստիճան դիվանագետները նույնպես իրենց տեսակետներն են հայտնել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սիրիայի ժողովրդի խնդիրների սրման կապակցությամբ։