Ամիր Աբդոլլահյանը զգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին հակաիրանական բանաձև ներկայացրած երկրներին
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Եթե ՄԱԳԱՏԷ-ին հակաիրանական բանաձև ներկայացրած երկրները հետևեն սպառնալիքի քաղաքականությանը, բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են իրենք»:
Այսօր կկայանա ՄԱԳՏԱԷ-ի կառավարիչների խորհրդի նիստը: ԱՄՆ-ն և Եվրոեռյակը Կառավարիչների խորհրդին համատեղ հակաիրանական բանաձև են ներկայացրել՝ հնչեցված մեղադրանքներչի հարցով հետաքննություն սկսելու նպատակով:
Նիստի նախօրեին, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, անդրադառնալով ԵՄ արևտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցին, Ամիր Աբդոլլահյանը գրել է. «Մենք ողջունում ենք լավ, ամուր և տևական համաձայնագիրը։ Այն հնարավոր կլինի, եթե ԱՄՆ-ն ու Եվրոեռյակն երկրներն իրատես լինեն»։
Ավելի վաղ, Բորելի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել էր. «ԱՄՆ-ի և Եվրոեռյակի ցանկացած քաղաքական քայլ, անկասկած, կարժանանա Իրանի համաչափ, արդյունավետ և անհապաղ պատասխանին»: