Իրանից կայուն կերպով արտահանվում է օրական մեկ միլիոն բարել նավթ
https://parstoday.ir/hy/news/iran-i174020-Իրանից_կայուն_կերպով_արտահանվում_է_օրական_մեկ_միլիոն_բարել_նավթ
Իրանի Նավթի նախարարությունը հայտարարել է, որ երկրից կայուն կերպով ամեն օր արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2022 11:42 Asia/Tehran
  •  Իրանից կայուն կերպով արտահանվում է օրական մեկ միլիոն բարել նավթ

Իրանի Նավթի նախարարությունը հայտարարել է, որ երկրից կայուն կերպով ամեն օր արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ:

«Իրան» օրաթերթի փոխանցմամբ, Իրանի նավթի նախարարությունը հրապարակել է զեկույց, որում հայտարարել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրի նավթային եկամուտների 60 տոկոս աճի մասին:

Իրանի նավթի նախարարությունը նաև հայտարարել է, որ այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին նավթի (հում նավթ, նավթամթերք, բնական գազ, հեղուկներ և գազային կոնդենսատ) վաճառքը մոտ 40 տոկոսով ավելին է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և եկամուտը 60 տոկոսով ավելացել է:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին բազմիցս հայտարարել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, նավթի վաճառքն աճել է մոտ 40 տոկոսով։