Իրանի և Իրաքի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Իրանի և Իրաքի ներքին գործերի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Արբաինի արարողության առանցքայնությամբ:
Իրանի և Իրաքի ՆԳ նախարարությունների միջև հոսեյնական Արբաինի արարողության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու երկրի ներքին գործերի նախարարների կողմից:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի պրը՝ ՆԳՆ-ում երկու պատվիրակությունների միջև հանդիպումից հետո, որին ներկա են եղել Իրանի և Իրաքի ՆԳ նախարարներ Ահմադ Վահիդին և Օսման Ալ-Ղանեմին:
Հուշագրի առանցքում են Արբաինի արարողության հետ կապված հարցերը, այդ թվում՝ առողջապահական արձանագորւթյունները, ուխտավորների տեղակայումը, անվտանգության ապահովումը, վիզան, երթևեկությունն ու տրանսպորտը: