Համաշխարհային բանկ. Իրանի տնտեսական աճը կհասնի 3,7 տոկոսի
https://parstoday.ir/hy/news/iran-i174124-Համաշխարհային_բանկ._Իրանի_տնտեսական_աճը_կհասնի_3_7_տոկոսի
Համաշխարհային բանկը վերանայել է այս տարվա Իրանի տնտեսական աճի իր կանխատեսումը` ասելով, որ Իրանի տնտեսությունն այս տարի կունենա 3,7 տոկոս աճ, ինչն ավելի բարձր կլինի այս տարվա համաշխարհային տնտեսական աճի միջին ցուցանիշից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2022 11:32 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկ. Իրանի տնտեսական աճը կհասնի 3,7 տոկոսի

Համաշխարհային բանկը վերանայել է այս տարվա Իրանի տնտեսական աճի իր կանխատեսումը` ասելով, որ Իրանի տնտեսությունն այս տարի կունենա 3,7 տոկոս աճ, ինչն ավելի բարձր կլինի այս տարվա համաշխարհային տնտեսական աճի միջին ցուցանիշից:

Ավելի վաղ, Համաշխարհային բանկն Իրանի տնտեսության համար կանխատեսել էր 2.4 տոկոս աճ, սակայն վերջին զեկույցում  հայտարարել է, որ այն կհասնի 3,7 տոկոսի, 1,3 տոկոսով գերազանցելով հունվարի զեկույցում կանխատեսված ցուցանիշը:

Զեկույցում ասված է. «Կանխատեսվում է, որ 2022 թվականին Իրանի տնտեսությունը կգրանցի 3,7 տոկոս աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի ավարտի և նավթի բարձր գներով»։

Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում կրճատել է այս տարվա համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը մինչև 2,9 տոկոս, նշելով, որ կորոնավիրուսի համավարակինզ ուգահեռ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, դանդաղեցրել է համաշխարհային տնտեսական աճը և աշխարհը թեւակոխում է տնետսության թույլ աճի և բարձր գնաճի շրջան։