ԻԻՀ գերագույն առաջնորդ. ԱՄՆ-ի ճնշումներին միայն դիմադրությամբ հնարավոր կլինի դիմակայել
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է. «Իրանի ու Վենեսուելլայի փորձը ցույց է տալիս, որ միայն դիմադրությամբ կարելի է հաղթել ԱՄՆ-ի ճնշումներին»:

Գերագույն առաջնորդի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ շաբաթ օրը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա գլխավորած պտվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի ծանր ճնշումներին Իրանի ու Վենեսուելայի ժողովրդի դիմադրությանը, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Երկու երկրների հաջողված փորձը ցույց է տալիս, որ ճնշումներին կարելի է դիմակայել միայն դիմադրությամբ ու տոկունությամբ»:

Խոսելով գիտատեխնիակական ոլորտում ԻԻՀ վերջին ձեռքբերումների մասին, առաջնորդը նշել է. «Այդ ձեռքբերումները գրանցվել են Իրանի ժողովրդին պարտադրված առավելագույն ճնշման քաղաքականության պայմաններում»:
Նա հավելել է. «Իրանի ժողովրդի դիմադրությունը պարտության մատնեց առավելագույն ճնշման քաղաքականությունը: ԱՄՆ-ի քաղաքագետներից մեկը վերջերս դա որակեց որպես խայտառակ պարտություն»:

Անդրադառնալով Իրանի ու Վենեսուելայի միջև համագործակցության 20-ամյա փաստաթղթի ստորագմանն առաջնորդը նշել է. «Երկարատև համագործակցության համար անհրաժեշտ է հետևողական լինել այդ փաստաթղթերի իրագործման հարցում»:
Անդրադառնալով Իրանի ու Վենեսուելայի սերտ համագործակցությանն, Այաթոլլահ Խամենեին նշել է. «Երկու երկրները որևէ այլ երկրի հետ չունեն նմանատիպ հարաբերություններ: Իրանը ցույց է տվել, որ վտանգի ժամանակ ռիսկի է դիմում և բռնում բարեկամների ձեռքը»:
ԻԻՀ առաջնորդը բարձր է գնահատել Վենեսուելայի նախագահի հակասիոնիստական դիրքորոշումը, հավելելով. «Սիոնսիտական ռեժիմի նկատմամբ Ձեր վերջին դիրքորոշումը շատ ճիշտ և միևնույն ժամանակ քաջ քայլ էր»:
Հանդիպման ժամանակ, Վենեսուելլայի նախագահը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Վենեսուելայի ժողովրդին՝ ԱՄՆ-ի ճնշումների դեմ պայքարում, նշելով. «Երբ Վենեսուելան ծանր պայմաններում էր և ոչ մի երկիր մեզ չէր աջակցում, դոքւ մեզ օգնեցիք դուրս գալ այդ իրավիճակից»:
Վենեսուելայի նախագահն անդրադառնալով այդ երկրի տնտեսական ծանր պայմաններին, հավելել է. «Ամերիկացիները փուլային ու բազմակողմ պատերազմ էին հրահրել մեր դեմ: Սակայն մեզ հաջողվեց դիմադրությամբ և պատժամիջոցների ստեղծած հնարավորություններից օգվելով, բազմակողմանի դիմակայություն ցուցաբերել ԱՄՆ-ի ճնշումներին»:
Նշելով, որ իր երկիրը Պաղեստինի հարցը մարդկային սրբազան հարց է համարում, Մադուրոն ասել է. «Հենց այս համոզման պատճառով, Սիոնիստական ռեժիմը, Մոսադի միջոցով սադրիչ քայլեր է ձեռնարկում Վենեսուելայի դեմ»: