Ամիր Աբդոլլահյան. Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենայն հզորությամբ կդիմակայի մաքսիմալիստական պահանջներին
https://parstoday.ir/hy/news/iran-i174484-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_Իսլամական_Հանրապետությունն_ամենայն_հզորությամբ_կդիմակայի_մաքսիմալիստական_պահանջներին
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ամեն անգամ, երբ միջուկային բանակցություններում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցող մյուս կողմը փորձի մաքսիմալիստական պահանջներ ներկայացնել, երկրի գործիքներն ու հզորությունը կօգտագործվեն, որպեսզի դիմացի կողմը գիտակցի, որ Իրանի ժողովրդի շահերն ու անդորրն առաջնահերթություն են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 13:21 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենայն հզորությամբ կդիմակայի մաքսիմալիստական պահանջներին

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ամեն անգամ, երբ միջուկային բանակցություններում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցող մյուս կողմը փորձի մաքսիմալիստական պահանջներ ներկայացնել, երկրի գործիքներն ու հզորությունը կօգտագործվեն, որպեսզի դիմացի կողմը գիտակցի, որ Իրանի ժողովրդի շահերն ու անդորրն առաջնահերթություն են»։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը, Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր նախաձեռնություններն ու գաղափարները ներկայացրել և գործել է տրամաբանական շրջանակներում՝ ի պատասխան դիմացի կողմի տրամաբանական քայլերի»։

Իրանի արտգործնախարարը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ  կպահպանվեն միջուկային համաձայնագրի բոլոր կողմերին ՀԳՀԾ վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկված  քայլերը,   Իսլամական Հանրապետության հզորությունը, ժողովրդի պահանջներն ու ակնկալիքները և դրանց իրականացման ուղիները: