Վենեսուելայի գյուղատնտեսության նախարար. Տեխնիկական ոլորտում Իրանի գիտելիքները զարմանքի տեղիք են տալիս
https://parstoday.ir/hy/news/iran-i174522-Վենեսուելայի_գյուղատնտեսության_նախարար._Տեխնիկական_ոլորտում_Իրանի_գիտելիքները_զարմանքի_տեղիք_են_տալիս
Վենեսուելայի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը ցանկություն ունի ներկրել իրանական գիտելքի և տեխնոլոգիա
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2022 04:31 Asia/Tehran
  • Վենեսուելայի գյուղատնտեսության նախարար. Տեխնիկական ոլորտում Իրանի գիտելիքները զարմանքի տեղիք են տալիս

Վենեսուելայի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը ցանկություն ունի ներկրել իրանական գիտելքի և տեխնոլոգիա

 Վիլմար Կաստրո Սոտելդոն, կիրակի օրն Ալբորզում գտնվող  կենսատեխնոլոգիայի ոլորտում գործունեություն ծավալող «Բիորան» գիտելիքահենք ընկերության գործարան կատարած այցի շրջանակում ասել է. «Մեզ անհրաժեշտ են  պարարտանյութերի, կենսաբանական թունաքիմիկատների, անասնաբուծական պրոբիոտիկների, թռչնամսի և ջրային կենդանիների արտադրության ոլորտներում կիրառվող  գիտելքը և տեխնոլոգիան»:

Նա հավելել է. ««Բիորան» ընկերության՝ պարարտանյութեր, կենսաբանական թունաքիմիկատներ և կենդանական հավելումներ արտադրելու կարողությունը զարմանալի է: Մենք կփորձենք համագործակցել այս ընկերության հետ»:

Արևմտյան Ասիայում այս ոլորտի խոշորագույն արտադրողներից «Բիորան» ընկերության գործարանը և արտադրական հոսքագծերը գտնվում են Ալբորզ նահանգի Քարաջ շրջանի Գոլդաշտ քաղաքում: