Վենեսուելայի գյուղատնտեսության նախարար. Տեխնիկական ոլորտում Իրանի գիտելիքները զարմանքի տեղիք են տալիս
(last modified Mon, 13 Jun 2022 04:31:28 GMT )
Հունիս 13, 2022 09:01 Asia/Tehran
  • Վենեսուելայի գյուղատնտեսության նախարար. Տեխնիկական ոլորտում Իրանի գիտելիքները զարմանքի տեղիք են տալիս

Վենեսուելայի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը ցանկություն ունի ներկրել իրանական գիտելքի և տեխնոլոգիա

 Վիլմար Կաստրո Սոտելդոն, կիրակի օրն Ալբորզում գտնվող  կենսատեխնոլոգիայի ոլորտում գործունեություն ծավալող «Բիորան» գիտելիքահենք ընկերության գործարան կատարած այցի շրջանակում ասել է. «Մեզ անհրաժեշտ են  պարարտանյութերի, կենսաբանական թունաքիմիկատների, անասնաբուծական պրոբիոտիկների, թռչնամսի և ջրային կենդանիների արտադրության ոլորտներում կիրառվող  գիտելքը և տեխնոլոգիան»:

Նա հավելել է. ««Բիորան» ընկերության՝ պարարտանյութեր, կենսաբանական թունաքիմիկատներ և կենդանական հավելումներ արտադրելու կարողությունը զարմանալի է: Մենք կփորձենք համագործակցել այս ընկերության հետ»:

Արևմտյան Ասիայում այս ոլորտի խոշորագույն արտադրողներից «Բիորան» ընկերության գործարանը և արտադրական հոսքագծերը գտնվում են Ալբորզ նահանգի Քարաջ շրջանի Գոլդաշտ քաղաքում: