Իրան-Թուրքիա սահմանին պատ է կառուցվում
https://parstoday.ir/hy/news/iran-i174586-Իրան_Թուրքիա_սահմանին_պատ_է_կառուցվում
Թուրքիան հայտարարել է, որ ավարտել է Իրանի հետ սահմանային պատի 40 կիլոմետրը: Անկարան պնդում է, որ Վան-Իրան սահմանին անօրինական ներգաղթի դեմ անվտանգության միջոցառումները պահպանվելու են ամենաբարձր մակարդակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2022 13:51 Asia/Tehran

Թուրքիան հայտարարել է, որ ավարտել է Իրանի հետ սահմանային պատի 40 կիլոմետրը: Անկարան պնդում է, որ Վան-Իրան սահմանին անօրինական ներգաղթի դեմ անվտանգության միջոցառումները պահպանվելու են ամենաբարձր մակարդակով։

Տեղի պաշտոնյաների խոսքերով,  Վանի նահանգի սահմանային գծի 295 կիլոմետրանոց անվտանգության պարսպից մինչ այժմ ավարտվել է 40 կիլոմետրի կառուցումը, և փորվել է 233 կիլոմետր երկարությամբ խրամատ: