Բահադորի Ջահրոմի. Իրանը միջուկային ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղ միջուկային գործունեության ոլորտում ամենաթափանցիկ երկիրն է: Իրանում անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի ամենաշատ ստուգումները, ինչը համեմատելի չէ որևէ այլ երկրի հետ»։
Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին, երեքշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Iran Press-ի թղթակցի հարցին, ասել է. «Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են և կապ չունեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին հակաիրանական բանաձևի հետ»:
Բահադորի Ջահրոմին հավելել է. «Իրանի կառավարությունը ձգտում է չեզոքացնել պատժամիջոցները և երբեք չի խաթարել բանակցությունների ընթացքը»։
Իրանի կառավարության խոսնակն ընդգծել է. «Օկուպացված տարածքներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի կատարած այցից հետո հակաիրանական բանաձևի հրապարակումը վկայում է, որ այն անկախ չէ»:
Հայտարարելով, որ միջազգային կառույցները պետք է գործեն անկախ և միջազգային կանոնակարգերին համապատասխան, Բահադորի Ջահրոմին հավելել է. «Իրանի միջուկային գործունեությունը թափանցիկ է և առաջ է գնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»։