Ամիր Աբդոլլահյան. Իրանը չի շեղվի դիվանագիտության և բանակցությունների տրամաբանությունից
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի շեղվի դիվանագիտության ու բանակցային տրամաբանությունից՝ լավ, ամուր ու տևական համաձայնության հասնելու համար»։
Երեքշաբթի օրը, Պակիստանի ԱԳ նախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի կողմից ընդունված հակաիրանական բանաձևին, հավելել է. «Բանակցություններն ու դիվանագիտությունը համաձայնագրի վերջնական կետին հասնելու լավագույն միջոցներն են»։
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Չնայած բանակցող կողմերի միջև փոխանակվող շարունակական ուղերձներին, Կառավարիչների խորհուրդը, ԱՄՆ-ի աջակցությամբ, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու և միջուկային բանակցություններում արտոնություններ ստանալու նպատակով, հակաիրանական բանաձև է ընդունել, որը նույնիսկ ամերիկյան կողմն է համարում անբովանդակ»:
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կառավարիչների խորհրդի բանաձևի հաստատումից հետո Իրաննն ընդլայնել է իր միջուկային գործունեությունը, ինչի մասին գործակալությունը զգուշացվել էր նախքան բանաձևի ընդունումը։
Իր պակիստանցի գործընկեր Բիլավալ Բհուտո Զարդար հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո, Իրանի արտգործնախարարը վերջինիս նվիրել է նրա մոր՝ նահատակ Բենազիր Բհուտոյի՝ Մաշհադ սրբազան քաղաք կատարած այցի վերաբերյալ ալբոմը: