Իրանը լուսանկարներում-Պատմական Սիսախտ քաղաքը՝ Զագրոսի զբոսաշրջության գոհարը
Քոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգի կենտրոն Յասուջից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սիսախտ քաղաքը Զագրոսի լեռների լանջին գտնվող ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերից է:
Սիսախթ զբոսաշրջային քաղաքն ունի բնական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Չեշմե Միշին, Քուհ-է Գոլ լիճը և տարբեր պտղատու այգիներ: Շատ զբոսաշրջիկներ մեկնում են Զագրոսի լեռների լանջին գտնվող այս փոքրիկ քաղաք՝ վայելելու փարթամ ու գեղեցիկ բնությունը:

Չեշմե Միշիի գեղեցկություններից է հայտնի գետը, որի ջրին նայելիս տպավորություն է, թե այն հոսում է դեպի վեր։ Միշի բնական աղբյուրն ունի շատ հաճելի և զով ջուր։ Չեշմե Միշին ամբողջ տարվա ընթացքում լի է ջրով և անցնելով Դենայի զառիթափ լանջերից հասնում է մշակվող տարածքներ:

Այս քաղաքում ապրելու պատմությունը սկսվում է նախաիսլամական ժամանակներից: Սիսախտ քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն խեցեղեն իրեր, և մարդկային գերեզմաններ,որոնք պատկանում են մ.թ. ա. 3000 թվավականին:

