Ռայիսի. Պատժամիջոցները չեն սահմանափակել Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i174938-Ռայիսի._Պատժամիջոցները_չեն_սահմանափակել_Իրանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Հենվելով ջիհադական շարժման վրա՝ մենք առաջնորդվում ենք պատժամիջոցները շրջանցելու ճանապարհով և փորձում ենք կանխել նոր սահմանափակումների կիրառումը»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 17, 2022 13:15 Asia/Tehran
  • Ռայիսի. Պատժամիջոցները չեն սահմանափակել Իրանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Հենվելով ջիհադական շարժման վրա՝ մենք առաջնորդվում ենք պատժամիջոցները շրջանցելու ճանապարհով և փորձում ենք կանխել նոր սահմանափակումների կիրառումը»։

Ուրբաթ օրը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում ջիհադի ևր զարգացման համաժողովրդական հավաքում, հայտարարելով, որ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մշտապես շեշտել է ջիհադական գործողությունների կարևորությունը, հավելել է. «Մենք կարողացել ենք չեզոքացնել պատժամիջոցները ջիհադական գործողությունների շնորհիվ»։

Ռայիսին ասել է. «Ամերիկացիներն իրենք են հայտարարել, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է: Սա նշանակում է, որ Իսլամական հեղափոխությունը գնում է հաղթանակի ու առաջընթացի, իսկ ԱՄՆ-ն՝ անկման ու թուլության ճանապարհով»:

Նշելով, որ պատժամիջոցները պետք է չեզոքացվեն, ԻԻՀ նախագահը հավելել է. «Զարմանում եմ, որ ամերիկացիները հայտարարում են, թե պատրաստ ենք համաձայնության գալ Իրանի հետ, բայց մյուս կողմից ավելացնում են պատժամիջոցների ցանկը»։

Ռաիսին հավելել է. «Աշխարհը պետք է ընդունի, որ մենք իրավունք ունենք չվստահել ամերիկացիներին,ք անի որ նարքն դրժում են իրենց խոստումները»: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio